Հոդված 10
Հոդված 10
Փորձագետները և վկաները
Այն դեպքում, երբ մի Կողմի դատական կամ վարչական մարմինները մաքսային իրավախախտումների վերաբերյալ քննվող նյութերի առնչությամբ դիմում են համապատասխան հարցմամբ, մյուս Կողմի պետության մաքսային մարմինն իր աշխատակիցներին կարող է լիազորել այդպիսի դատական կամ վարչական քննություններին որպես վկաներ կամ փորձագետներ հանդես գալու համար։ Այդ աշխատակիցները ցուցմունքներ կամ եզրակացություններ են տալիս՝ ըստ ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում իրենց պարզած փաստերի։ Դատական կամ վարչական քննություններին մասնակցելու մասին հարցման մեջ պետք է նշված լինի, թե ո՛ր գործով և որպես ի՛նչ պետք է հանդես գա Կողմի պետության՝ հարցում ստացող մաքսային մարմնի աշխատակիցը։