Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

Ստացված տեղեկատվության օգտագործումը

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում ստացված ցանկացած տեղեկատվություն օգտագործվում է բացառապես Կողմերի պետությունների մաքսային մարմինների կողմից և միայն սույն Համաձայնագրում նշված նպատակներով։

Այլ նպատակներով այն կարող է փոխանցվել կամ օգտագործվել միայն այն դեպքում, երբ այդպիսի տեղեկատվություն տրամադրած՝ Կողմի պետության մաքսային մարմինը դրա համար տվել է իր գրավոր համաձայնությունը։ Հարցում ներկայացնող մաքսային մարմինը, սույն Համաձայնագրի նպատակներին համապատասխան, իրավասու է ցուցմունքների իր արձանագրային գրառումներում, հաշվետվություններում և վկաների ցուցմունքներում, ինչպես նաև դատաքննություններում որպես ապացուցողական հիմք օգտագործելու այն տեղեկատվությունը, որն ստացվել է սույն Համաձայնագրին համապատասխան։

2. Կողմերի պետությունների մաքսային մարմինները սույն Համաձայնագրին համապատասխան ստացված տեղեկատվության մասով ապահովում են գաղտնիության նույնպիսի ռեժիմ, ինչպիսին համանման բնույթի և բովանդակության սեփական տեղեկատվության համար նախատեսված է իրենց պետությունների օրենսդրությամբ։

3. Սույն Համաձայնագրի շրջանակներում չի իրականացվում պետական գաղտնիք (պետական գաղտնիքներ) պարունակող տեղեկատվության փոխանակում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։