Հոդված 2
Հոդված 2
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը ստորագրած Կողմերի կողմից կատարվելու մասին երրորդ ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից։
Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում համապատասխան ծանուցումներն ավանդապահի ստանալու օրվանից։
Ուժի մեջ մտնելուց հետո սույն Արձանագրությունը բաց է Համաձայնագրի մասնակից պետությունների միանալու համար՝ միանալու մասին փաստաթղթերն ավանդապահին փոխանցելու միջոցով։ Միացած պետության համար սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի ստանալու օրվանից։
Կատարված է Դուշանբե քաղաքում 2018 թվականի հունիսի 1-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն։ Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։
Ադրբեջանի Հանրապետության Կառավարության կողմից՝ Ռուսաստանի Դաշնության
Կառավարության կողմից՝
[վերապահումով]
[ստորագրություն] [ստորագրություն]
Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից՝ Տաջիկստանի Հանրապետության Կառավարության կողմից՝
[հատուկ կարծիքով]
[ստորագրություն]
[ստորագրություն]
Բելառուսի Հանրապետության
Կառավարության կողմից՝ Թուրքմենստանի Կառավարության
կողմից՝
[ստորագրություն] ____________________
Ղազախստանի Հանրապետության Կառավարության կողմից՝ Ուզբեկստանի Հանրապետության Կառավարության կողմից՝
[ստորագրություն] [ստորագրություն]
Ղրղզստանի Հանրապետության Կառավարության կողմից՝ Ուկրաինայի Կառավարության
կողմից՝
[ստորագրություն] _____________________
Մոլդովայի Հանրապետության
Կառավարության կողմից՝
____________________
Հավելված
«Մաքսային գործերում համագործակցության
և փոխօգնության մասին» 1994 թվականի
ապրիլի 15-ի համաձայնագրում
փոփոխություններ կատարելու մասին
արձանագրության
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները՝ ի դեմս կառավարությունների, այսուհետ՝ Կողմեր,
հաստատելով Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին հիմնադիր փաստաթղթերի նպատակներին և սկզբունքներին իրենց հավատարմությունը,
ցանկանալով զարգացնել բարեկամական հարաբերությունները, այդ թվում՝ նաև մաքսային գործի ոլորտում համագործակցության միջոցով,
ձգտելով սույն Համաձայնագրի մասնակից պետությունների մաքսային մարմինների համագործակցության միջոցով նպաստել սույն Համաձայնագրի մասնակից պետությունների միջև ուղևորային և բեռնային հաղորդակցության զարգացմանն ու արագացմանը,
նկատի ունենալով, որ մաքսային իրավախախտումները վնաս են հասցնում սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տնտեսական շահերին,
համոզված լինելով, որ մաքսային օրենսդրության պահպանումը և մաքսային իրավախախտումների դեմ պայքարը առավել հաջող կարող են իրականացվել սույն Համաձայնագրի մասնակից պետությունների մաքսային մարմինների համագործակցության դեպքում,
համաձայնեցին հետևյալի մասին.