Անցնել բովանդակությանը

Հոդված 2.1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2.1

Հարցումների փոխանակման կազմակերպումը

1. Հարցումների և դրանց պատասխանների փոխանակումը կարող է կատարվել ինչպես Կողմերի պետությունների կենտրոնական մաքսային մարմինների, այնպես էլ անմիջականորեն Կողմերի պետությունների տարածքային մաքսային մարմինների միջև։

2. Կողմերի պետությունների՝ հարցում ներկայացնող կենտրոնական մաքսային մարմինների հարցումներն ուղարկվում են Կողմերի պետությունների՝ հարցում ստացող կենտրոնական մաքսային մարմիններին։

3. Կողմերի պետությունների՝ հարցում ներկայացնող տարածքային մաքսային մարմինների հարցումներն ուղարկվում են անմիջականորեն Կողմերի պետությունների՝ հարցում ստացող տարածքային մաքսային մարմիններին։

4. Այն դեպքերում, երբ հնարավոր չէ որոշել, թե Կողմի պետության ո՛ր մաքսային մարմնին պետք է ուղարկել հարցումը, հարցումները մի Կողմի պետության կենտրոնական մաքսային մարմնի կողմից ուղարկվում են մյուս Կողմի պետության կենտրոնական մաքսային մարմնի հասցեով։

5. Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերի միջև նամակագրությունը վարվում է ռուսերենով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։