Հոդված 2.2
Հոդված 2.2
Հարցումներ ուղարկելու հիմքերը
Հարցումներ ուղարկելու հիմքերն են.
ա) մաքսային օրենսդրության պահանջների խախտման (հնարավոր խախտման) մասին վկայող տվյալների կամ հանգամանքների հայտնաբերումը.
բ) Կողմերի պետությունների մաքսային մարմինների իրավապահ ստորաբաժանումների գործերով և նյութերով ստուգումների անցկացումը, վարչական վարույթի վարումը (վարույթի իրականացումը).
գ) սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածով նախատեսված դեպքերում փաստաթղթերի փոխանցումը.
դ) հարցում ստացող Կողմի պետության տարածքում բնակվող կամ հիմնադրված անձանց ծանուցման անհրաժեշտությունը.
ե) մաքսային հսկողության իրականացումը։