Հոդված 3
Հոդված 3
Մաքսային ձևակերպումների պարզեցումը
Կողմերի պետությունների մաքսային մարմինները՝
ա) փոխադարձ համաձայնությամբ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ՝ ուղղված մաքսային գործառնությունների (մաքսային ձևակերպման) իրականացման արագացմանը և մաքսային հսկողության արդյունավետության բարձրացմանը, այդ թվում՝ ռիսկերի կառավարման համակարգի կիրառման միջոցով.
բ) ճանաչում են միմյանց նույնականացման միջոցները (կապարակնիքները, կնիքների դրոշմվածքները, դրոշմակնիքները), միմյանց մաքսային փաստաթղթերը, իսկ անհրաժեշտության դեպքում տեղափոխվող ապրանքների վրա դնում են սեփական մաքսային ապահովման միջոցները։