Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ու դրանց պրեկուրսորների, ինչպես նաև սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությամբ կամ սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներում գործող միջազգային իրավական ակտերով արգելված այլ առարկաների և նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը

1. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ու դրանց պրեկուրսորների, ինչպես նաև սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությամբ կամ սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներում գործող միջազգային իրավական ակտերով արգելված այլ առարկաների և նյութերի (այսուհետ՝ այլ առարկաներ և նյութեր) ապօրինի շրջանառության կանխարգելմանը, հետապնդմանը և կանխմանն ուղղված գործողությունների ակտիվացման նպատակով Կողմերի պետությունների կենտրոնական մաքսային մարմիններն առանց նախնական հարցման և հնարավորինս կարճ ժամկետում միմյանց են հաղորդում տեղեկություններ՝

ա) այն անձանց վերաբերյալ, որոնք հայտնի է, որ զբաղվում են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ու դրանց պրեկուրսորների, ինչպես նաև այլ առարկաների և նյութերի ապօրինի շրջանառությամբ կամ կասկածվում են դրա մեջ.

բ) տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ բեռնարկղերի, փոստային և սուրհանդակային առաքանիների (էքսպրես բեռների) վերաբերյալ, որոնք հայտնի է, որ օգտագործվում են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ու դրանց պրեկուրսորների, ինչպես նաև այլ առարկաների և նյութերի ապօրինի շրջանառության համար կամ այդպիսի օգտագործման կասկած են հարուցում։

2. Կողմերի պետությունների կենտրոնական մաքսային մարմիններն առանց նախնական հարցման միմյանց տեղեկացնում են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ու դրանց պրեկուրսորների, ինչպես նաև այլ առարկաների և նյութերի ապօրինի շրջանառության՝ անձանց կողմից կիրառվող եղանակների և դրանց նկատմամբ հսկողության նոր մեթոդների մասին։

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան՝ Կողմերի պետությունների ցանկացած կենտրոնական մաքսային մարմնի ստացած տեղեկությունները, հաղորդումներն ու փաստաթղթերը տվյալ տեղեկությունները տրամադրած Կողմի պետության մաքսային մարմնի գրավոր համաձայնության առկայության դեպքում կարող են փոխանցվել նրա իրավապահ և այլ պետական մարմիններին, որոնք զբաղվում են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ու դրանց պրեկուրսորների, ինչպես նաև այլ առարկաների և նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարով։

4. Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրության հիման վրա և փոխադարձ համաձայնեցմամբ կենտրոնական մաքսային մարմիններն անհրաժեշտության դեպքում օգտվում են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ու դրանց պրեկուրսորների, ինչպես նաև այլ առարկաների և նյութերի վերահսկելի մատակարարումներից։

Վերահսկելի մատակարարումներից օգտվելու մասին որոշումներն ընդունվում են Կողմերի պետությունների կենտրոնական մաքսային մարմինների կողմից՝ ազգային օրենսդրության համապատասխան, յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար առանձին, և անհրաժեշտության դեպքում այդ մարմինները կարող են հաշվի առնել ֆինանսական պայմանավորվածությունները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։