Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Տեղեկությունների փոխանցումը

1. Կողմերի պետությունների մաքսային մարմինները սեփական նախաձեռնությամբ կամ հարցման դեպքում միմյանց անհապաղ փոխանցում են կատարված կամ նախապատրաստվող այն գործողությունների մասին անհրաժեշտ ամբողջ տեղեկությունը, որոնք հանդիսանում են կամ կարող են հանդիսանալ մաքսային օրենսդրության խախտում, ապրանքների դասակարգման, դրանց մաքսային արժեքի և ապրանքների ծագման, մաքսային վճարների հաշվարկի ճշգրտության, ինչպես նաև Կողմերի պետությունների մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների նկատմամբ արգելքների, սահմանափակումների և հսկողության պահպանման մասին տեղեկությունները։

2. Կողմերի պետությունների մաքսային մարմինները հնարավորինս կարճ ժամկետում, այդ թվում՝ առանց նախնական հարցման, միմյանց հաղորդում են տեղեկություններ հնարավոր այնպիսի մաքսային իրավախախտումների մասին, որոնց դեմ պայքարում հատկապես շահագրգռված են սույն Համաձայնագրի մասնակից պետությունները։ Դա նախևառաջ վերաբերում է մաքսային իրավախախտումներին, երբ տեղափոխվում են՝

ա) ապրանքներ, որոնք կարող են սպառնալիք լինել շրջակա բնական միջավայրի կամ բնակչության առողջության համար.

բ) զենք, զինամթերք, պայթուցիկ և թունավորող նյութեր, պայթուցիկ սարքեր.

գ) պատմական, գեղարվեստական, մշակութային կամ հնագիտական զգալի արժեք ներկայացնող առարկաներ.

դ) հատուկ կարևոր նշանակություն ունեցող և մաքսային մարմինների միջև համաձայնեցված ցանկերում ներառված ապրանքներ, որոնք ենթարկվում են ոչ սակագնային սահմանափակումների կամ ենթակա են բարձր մաքսատուրքերով կամ հարկերով հարկման.

ե) ահաբեկչական և (կամ) ծայրահեղական ուղղվածության կամ ազգամիջյան և (կամ) միջկրոնական հիմքով թշնամանքի և երկպառակության հրահրման միտումներ պարունակող գրականություն, լսա-, տեսա- և այլ նյութեր.

զ) պոռնոգրաֆիական բովանդակություն ունեցող տեսա- և այլ նյութեր.

է) ապրանքներ, որոնց առնչությամբ հիմքեր կան ենթադրելու, որ դրանք նմանակված (կոնտրաֆակտ) են։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։