Հոդված 15. Չափման միջոցների տեսակի հաստատումը
Հոդված 15. Չափման միջոցների տեսակի հաստատումը
1. Չափման միջոցների տեսակի հաստատման մասին որոշումն ընդունում է չափագիտության ազգային մարմինը՝ չափագիտության ազգային ինստիտուտի տված տեսակի հաստատման հնարավորության կամ մերժման մասին եզրակացության հիման վրա։
2. Տեսակը հաստատված չափման միջոցները գրանցվում են Հայաստանի Հանրապետության չափման միջոցների պետական գրանցամատյանում։
3. Տեսակը հաստատված լինելը հավաստվում է չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատով, որի ձևը և գործողության ժամկետը սահմանում է չափագիտության ազգային մարմինը։
4. Չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի գործողության առավելագույն ժամկետը սահմանվում է մինչև 5 տարի:
5. Եզակի օրինակով արտադրված կամ ներմուծված պետական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցները ենթակա են չափագիտական վկայագրման, տեսակի հաստատման և պետական գրանցման:
6. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է պետական չափագիտական հսկողության ենթակա ոլորտներում տեսակը չհաստատված չափման միջոցների շահագործումը և իրացումը: