Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-07-10-ից մինչև 2011-02-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2011-02-05Բացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

չափագիտություն` գիտություն չափումների մասին.

օրենսդրական չափագիտություն` չափումների միասնականության ապահովմանն ուղղված չափագիտության մաս, որն իր մեջ ներառում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմեր, կանոններ և պահանջներ, որոնք կանոնակարգում և հսկում է պետությունը.

չափումների միասնականություն` չափումների այնպիսի աստիճան, որի արդյունքներն արտահայտված են մեծությունների՝ օրենքով և իրավական այլ ակտերով ընդունված միավորներով, իսկ չափումների սխալանքը հայտնի հավանականությամբ դուրս չի գալիս սահմանված տիրույթից.

չափման միջոց, չափիչ սարք` տեխնիկական միջոց, որը նախատեսված է չափում կատարելու համար, ինքնուրույն կամ այլ լրացուցիչ սարքի հետ, որն ունի նորմավորված չափագիտական բնութագրեր.

մեծության միավորի էտալոն` չափ, չափման միջոց, ստանդարտ նմուշ կամ չափողական համակարգ, որը նախատեսված է մեկ կամ մի քանի արժեքների կամ միավորի վերարտադրման, սահմանման, պահպանման և կիրառման համար.

ազգային էտալոն` էտալոն, որը չափագիտության ազգային մարմնի որոշմամբ ճանաչվել է որպես ելակետային Հայաստանի Հանրապետության համար.

աշխատանքային էտալոն` էտալոն, որը նախատեսված է աշխատանքային չափման միջոցներին չափի փոխանցման համար.

չափագիտության ազգային մարմին` կառավարության լիազորած պետական կառավարման մարմին, որը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է չափումների միասնականության ապահովման պետական կառավարում.

չափման միջոցների ստուգաչափում՝ գործողություն, որը նպատակ ունի որոշել և հավաստել պետական չափագիտական հսկողության և վերահսկողության ոլորտներում կիրառվող չափման միջոցների չափագիտական բնութագրերի համապատասխանությունը չափումների միասնականության ապահովման համակարգի` ազգային ստանդարտներով սահմանված պահանջներին.

չափման միջոցների ստուգաճշտում (կալիբրավորում)՝ գործողություն, որը որոշակի առաջադրված պայմաններում որոշում է չափման միջոցով, չափողական համակարգով, չափով կամ ստանդարտ նմուշով ստացված մեծությունների արժեքների և էտալոններով վերարտադրված համապատասխան արժեքների հարաբերակցությունը.

չափման միջոցների տեսակի հաստատման սերտիֆիկատ՝ չափագիտության ազգային մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որը հավաստում է, որ տվյալ չափման միջոցի տեսակը հաստատված է և համապատասխանում է նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջներին.

չափումների կատարման մեթոդիկա՝ գործողությունների և կանոնների ամբողջություն, որոնց կատարումն ապահովում է երաշխավորված ճշտությամբ չափման արդյունքների ստացումն ընդունված մեթոդի համաձայն.

չափման միջոցների չափագիտական վկայագրում՝ եզակի օրինակով արտադրվող (կամ ներմուծվող) չափման միջոցները կիրառման համար սույն օրենքով սահմանված կարգով ճանաչելը.

հավատարմագրում՝ ընթացակարգ, որի միջոցով իրավասու մարմինը ճանաչում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ իրավասությունը` կատարել ստուգաճշտում, պետական չափագիտական հսկողության ենթակա ոլորտում չափումների կատարման մեթոդիկաների վկայագրում.

հավատարմագրված անձ` սույն օրենքին համապատասխան հավատարմագրված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.

պետական գրանցամատյան՝ սահմանված կարգով տեսակը հաստատված չափման միջոցների, ստանդարտ նմուշների գրանցման համար նախատեսված գրանցամատյան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։