Հոդված 23. Պետական չափագիտական վերահսկողության նպատակները, խնդիրները և տեսակները
Հոդված 23. Պետական չափագիտական վերահսկողության նպատակները, խնդիրները և տեսակները
1. Պետական չափագիտական վերահսկողության նպատակն է չափումների միասնականության ապահովման բնագավառում ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված չափագիտական կանոնների և նորմերի խախտումների բացահայտումը և դրանց կանխարգելումը:
2. Պետական չափագիտական վերահսկողությունը տարածվում է սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված ոլորտների վրա:
3. Պետական չափագիտական վերահսկողության խնդիրներն են՝
1) հաստատված տեսակին թողարկվող չափման միջոցների համապատասխանության որոշումը.
2) չափման միջոցների ստուգաչափման համար կիրառվող չափման միջոցների, այդ թվում՝ էտալոնների և աշխատանքային չափման միջոցների վիճակի ու կիրառման ճշտության որոշումը.
3) չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների առկայությունը.
4) չափումների միասնականության ապահովման բնագավառում ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերին համապատասխան չափագիտական կանոնների և նորմերի պահպանումը:
4. Պետական չափագիտական վերահսկողությունը ներառում է ՝
1) չափման միջոցների թողարկման, չափումների կատարման մեթոդիկաների, էտալոնների և աշխատանքային չափման միջոցների վիճակի, կիրառման և չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման վերահսկողությունը.
2) օտարման ենթակա ապրանքների քանակը որոշող չափումների կատարման ճշտության նկատմամբ վերահսկողությունը: