Հոդված 25. Գլխավոր պետական տեսուչի իրավասությունները
Հոդված 25. Գլխավոր պետական տեսուչի իրավասությունները
1. Գլխավոր պետական տեսուչը՝
1) Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքին համապատասխան` քննում է վարչական իրավախախտումների մասին գործերը և իր իրավասության սահմաններում ընդունում համապատասխան որոշումներ.
2) կարգադրագրով արգելում է չափման միջոցների արտադրությունը և իրացումը, եթե դրանց տեսակը հաստատված չէ, կամ դրանք չեն համապատասխանում հաստատված տեսակներին կամ չափագիտական կանոններին ու նորմերին.
3) կարգադրագրով արգելում է չափման միջոցների շահագործումը, եթե դրանք չեն անցել ստուգաչափում, չափագիտական վկայագրում, կամ դրանց տեսակը հաստատված չէ.
4) կարգադրագրով արգելում է ստուգաչափված կամ վկայագրված չափման միջոցի շահագործումը, եթե այն ոչ ճիշտ ցուցմունք է տալիս.
5) լիցենզավորված անձանց կողմից չափագիտական կանոնների ու նորմերի խախտման դեպքում չափագիտության ազգային մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություն՝ չափման միջոցների արտադրման, նորոգման լիցենզիաների գործողության դադարեցման վերաբերյալ.
6) օրենքով նախատեսված դեպքերում վերահսկողության արդյունքների վերաբերյալ նյութերն ուղարկում է իրավապահ մարմիններին կամ դատարան՝ օրենքով սահմանված միջոցներ կիրառելու համար.
7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ։