Գլուխ 7 · ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 30. Չափագիտական աշխատանքների և մատուցված ծառայությունների համար վճարումը
Հոդված 30. Չափագիտական աշխատանքների և մատուցված ծառայությունների համար վճարումը
1. Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին մատուցվող ծառայությունների համար վճարումը կատարվում է պայմանագրային հիմունքներով։
2. Չափման միջոցների ստուգաչափման, չափագիտական վկայագրման աշխատանքները ենթակա են վճարման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած գներով։
3. Պատվիրատուն փոխհատուցում է կատարողին չափագիտական աշխատանքների հետ կապված աշխատակիցների գործուղման, ստուգաչափման միջոցների` մինչև աշխատանքների կատարման վայրը փոխադրման ծախսերը։