Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-07-10-ից մինչև 2011-02-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Հոդված 26. Պետական տեսուչի իրավասությունները

գործել է մինչև 2011-02-05Բացել ARLIS-ում

Հոդված 26. Պետական տեսուչի իրավասությունները

1. Պետական տեսուչը՝

1) կարգադրագրով արգելում է չափման միջոցների չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատասխանող խմբաքանակի առաքումը և իրացումը.

2) գլխավոր պետական տեսուչին ներկայացնում է առաջարկություններ` վերջինիս իրավասության հարցերով.

3) չափագիտական կանոններին ու նորմերին ստուգաչափված կամ վկայագրված չափման միջոցների համապատասխանության ստուգման նպատակով հրավիրում է չափագիտության ազգային ինստիտուտի ներկայացուցիչ.

4) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություներ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։