Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-07-10-ից մինչև 2011-02-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Հոդված 18. Չափման միջոցների ստուգաչափումը

գործել է մինչև 2011-02-05Բացել ARLIS-ում

Հոդված 18. Չափման միջոցների ստուգաչափումը

1. Չափման միջոցները, որոնց վրա տարածվում է պետական չափագիտական հսկողությունը` արտադրությունից, նորոգումից հետո և շահագործման ժամանակ, չափագիտության ազգային ինստիտուտի կողմից ենթակա են ստուգաչափման։

2. Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք արտադրում, նորոգում, վաճառում և կիրառում են չափման միջոցներ, սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված ոլորտներում չափումներ կատարելու համար պարտավոր են դրանք ներկայացնել ստուգաչափման` սահմանված միջստուգաչափական ժամանակամիջոցում:

3. Չափման միջոցների ստուգաչափման պարբերականությունը սահմանում է չափագիտության ազգային մարմինը:

4. Համապատասխան ազգային էտալոններ և մասնագիտացում ունեցող կադրերի, ինչպես նաև աշխատանքային անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում իրավաբանական անձին ստուգաչափման իրավունք տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` չափագիտության ազգային մարմնի ներկայացմամբ:

5. Չափման միջոցների ստուգաչափման (չափագիտական վկայագրման) դրական արդյունքները վավերացվում են ստուգաչափման դրոշմի արտատիպով չափման միջոցի վրա և (կամ) անձնագրի վրա, և (կամ) տրվում է ստուգաչափման մասին վկայական։

6. Ստուգաչափման բացասական արդյունքների դեպքում ստուգաչափողը մարում է ստուգաչափման դրոշմի արտատիպը և տալիս է ծանուցագիր` չափման միջոցը ոչ պիտանի ճանաչելու մասին։

7. Չափման միջոցների ստուգաչափման դրոշմի, ստուգաչափման մասին վկայականի և ծանուցագրի ձևը սահմանում է չափագիտության ազգային մարմինը։

8. Չափման միջոցների ստուգաչափումն իրականացվում է չափումների միասնականության ապահովման համակարգի ստանդարտներով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։