Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-07-10-ից մինչև 2011-02-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Հոդված 24. Պետական չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմինը

գործել է մինչև 2011-02-05Բացել ARLIS-ում

Հոդված 24. Պետական չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմինը

1. Պետական չափագիտական վերահսկողությունն իրականացնում է չափագիտության ազգային մարմինը` իր կազմում գործող համապատասխան տեսչության (այսուհետ` տեսչություն) միջոցով, որի ղեկավարը Հայաստանի Հանրապետության չափումների միասնականության ապահովման վերահսկողության գլխավոր պետական տեսուչն է (այսուհետ՝ գլխավոր պետական տեսուչ):

2. Պետական չափագիտական վերահսկողությունն իրականացնում են գլխավոր պետական տեսուչը և պետական տեսուչները` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

3. Գլխավոր պետական տեսուչի և պետական տեսուչների կողմից արձակվող կարգադրագրերի ձևերը հաստատում է չափագիտության ազգային մարմինը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։