Հոդված 6. Մեծությունների միավորները և չափումների սանդղակները
Հոդված 6. Մեծությունների միավորները և չափումների սանդղակները
1. Հայաստանի Հանրապետությունում չափումների ժամանակ կիրառվում են Չափի և կշռի միջազգային գլխավոր համաժողովի կողմից ընդունված և օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության կողմից երաշխավորված միավորների միջազգային համակարգի մեծությունների միավորները և չափումների սանդղակները։
2. Մեծությունների միավորների, չափումների սանդղակների անվանումը, նշագրումը, գրելաձևը և դրանց կիրառման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
3. Մեծությունների միավորների միջազգային համակարգի մեծությունների միավորներին համահավասար կարող են կիրառվել Հայաստանի Հանրապետության կառավարության թույլատրած մեծությունների արտահամակարգային միավորները՝ հարաբերակցված միջազգային համակարգի միավորների հետ։
4. Արտաքին առևտրում միջազգային պայմանագրերի համաձայն կարող են կիրառվել մեծությունների այլ համակարգի միավորներ։
5. Արտահանվող արտադրանքի, այդ թվում` չափողական տեխնիկայի և ծառայությունների բնութագրերը և ցուցանիշները կարող են արտահայտվել պատվիրատուի սահմանած միավորներով։