Հոդված 15. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ և ԱՊԱՀՈՎԱԴՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 15. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ և ԱՊԱՀՈՎԱԴՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
1. Ապահովադրի մահվան դեպքում նրա իրավունքներն ու պարտականությունները փոխանցվում են երրորդ անձին, եթե նրա օգտին է կնքվել ապահովագրության պայմանագիրը:
2. Կյանքի ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ապահովադիրը կամ ապահովագրված անձը, եթե դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ, ապա նրա իրավունքները և պարտականություններն իրականացնում է վերջինիս խնամակալը կամ հոգաբարձուն: Ոչ կյանքի ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում դատարանի կողմից ապահովադրին անգործունակ ճանաչելու դեպքում նրա իրավունքներն ու պարտականություններն ապահովագրողի համաձայնությամբ իրականացնում է նրա խնամակալը կամ հոգաբարձուն, եթե օրենսդրությամբ կամ ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
3. Ապահովագրողի վերակազմակերպման, լիցենզիայի կասեցման և դադարեցման, ինչպես նաև այլ դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով ապահովագրողը պարտավոր է ապահովագրական պայմանագրերով ստանձնած ապահովագրական ռիսկերը փոխանցել մեկ այլ ապահովագրողի` նախապես համաձայնեցնելով լիազորված պետական կառավարման մարմնի հետ: