Հոդված 36. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
Հոդված 36. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
1. Լիազորված պետական կառավարման մարմինը կասեցնում է լիցենզիայի գործողությունը, եթե ապահովագրական գործունեություն իրականացնողը`
ա) խախտել է սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «բ» կետերով, 11-րդ հոդվածի 10-րդ մասով, 12-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերով, 20-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով սահմանված պահանջներից որևէ մեկը.
բ) խախտել է սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ապահովագրական պահուստների ձևավորման և տեղաբաշխման կարգի պահանջները.
գ) խախտել է 21-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմնական տնտեսական նորմատիվների չափի, ձևավորման և հաշվարկման կարգի պահանջները.
դ) իրականացրել է ապահովագրություն 25-րդ հոդվածի 2-րդ կամ 5-րդ մասերի համաձայն չհիմնավորված սակագներով.
ե) օրենքով սահմանված այլ դեպքերում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը կասեցվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ` մինչև խախտման պատճառի վերացումը: