Հոդված 39. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 39. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Ապահովագրության հետ կապված վեճերը, կողմերից մեկի ցանկության դեպքում, կարող է լուծել լիազորված պետական կառավարման մարմինը` լսումների կարգով դրանք քննարկելու միջոցով, իսկ դրա արդյունքում կողմերի փոխադարձ համաձայնության չգալու դեպքում` դատարանը:
2. Ապահովագրության հետ կապված վեճերի լուծման նպատակով լիազորված պետական կառավարման մարմինն ստեղծում է լսումների կարգով վեճերի քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովն իրավասու է քննել ապահովագրական գործունեություն իրականացնողների և ապահովադրի (ապահովագրված անձի կամ շահառուի) միջև առաջացած ցանկացած տարաձայնությունների և վեճերի հետ կապված հարցեր, եթե դրանք վերաբերում են ապահովագրության (վերաապահովագրության կամ ապահովագրական միջնորդային) պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարմանը կամ իրավունքների իրականացմանը:
3. Լսումների կարգով վեճերի քննարկման հանձնաժողովի կայացրած որոշումների կատարումը պարտադիր չէ կողմերի համար, որոնք քննարկումների արդյունքում համաձայնության չգալու դեպքում կարող են դիմել դատարան: