Հոդված 26. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ և ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
Հոդված 26. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ և ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
1. Ապահովագրական վկայագրերը հատուկ հաշվառման ձևաթղթեր են:
2. Պարտադիր ապահովագրության դեպքում ապահովագրական վկայագրերի տիպային օրինակը և դրանց նկատմամբ առանձնահատուկ պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Ապահովագրական վկայագրերը պետք է ունենան հերթական համար և սերիա, ինչպես նաև ենթակա են հաշվառման և պահպանման ապահովագրողի կողմից: Ապահովագրական վկայագրերի հաշվառումը պետք է տարվի ըստ յուրաքանչյուր ապահովագրության տեսակի:
4. Ապահովագրական վկայագրերի հաշվառման, պահպանման և լիազորված պետական կառավարման մարմին եռամսյակային հաշվետվության ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որի պահանջների կատարման և պահպանման համար պատասխանատու է ապահովագրողի գլխավոր հաշվապահը (հաշվապահական ստորաբաժանման ղեկավարը):