Հոդված 37. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 37. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
1. Լիցենզիայի գործողության դադարեցումը որպես պատասխանատվության միջոց կարող է կիրառվել, եթե ապահովագրական գործունեություն իրականացնողը`
ա) լիցենզիա ստանալու համար հայտ ներկայացնելիս կամ դրանից հետո մինչև լիցենզիա ստանալու պահը խեղաթյուրել է պահանջվող տեղեկությունները կամ ներկայացրել է ոչ լիարժեք տեղեկություններ (եթե դրանց ճիշտ կամ լիարժեք ներկայացումը կհանգեցներ լիցենզիա ստանալու հայտի մերժման).
բ) մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ, սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ենթարկվել է լիցենզիայի գործողության կասեցման, բացառությամբ, եթե դադարեցման հարցի քննարկման ժամանակ կասեցման հիմք հանդիսացող խախտումները վերացվել են.
գ) օրենքով սահմանված այլ դեպքերում:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում տվյալ իրավաբանական անձն իրավունք ունի նոր լիցենզիա ստանալու համար դիմել միայն լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո: