ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 41 · ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ
Հոդված 213. Մաքսային լաբորատորիաները, ուսումնական հաստատությունները և մաքսային գործի իրականացման նպատակներով ստեղծվող այլ կազմակերպությունները
Հոդված 213. Մաքսային լաբորատորիաները, ուսումնական հաստատությունները և մաքսային գործի իրականացման նպատակներով ստեղծվող այլ կազմակերպությունները
1. Մաքսային գործի իրականացման նպատակներով ապրանքների փորձաքննության և հետազոտության համար Կառավարությունը կարող է ստեղծել մաքսային լաբորատորիաներ, գիտահետազոտական հիմնարկներ, տվյալների մշակման կենտրոններ և այլ կազմակերպություններ:
2. Մաքսային գործի բնագավառում գիտահետազոտական գործունեության իրականացման, կադրերի պատրաստման և վերապատրաստման նպատակով Կառավարությունը կարող է ստեղծել մասնագիտացված ուսումնական հաստատություններ: