ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԸԳլուխ 10 · ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ, ՀԱՇՎԱՆՑՈՒՄԸ
Հոդված 56. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վերադարձման այլ դեպքեր
Հոդված 56. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վերադարձման այլ դեպքեր
1. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վերադարձը կատարվում է նաև մաքսային մարմնի թույլտվությամբ՝ նախկինում հայտարարագրված մաքսային ընթացակարգի փոփոխության դեպքում, եթե ապրանքները նոր մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում վճարման ենթակա մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարները պակաս են սկզբնական մաքսային ընթացակարգի ժամանակ վճարված մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարներից, բացառությամբ Միության մաքսային օրենսգրքի 223-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված դեպքի: