Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-12-ից մինչև 2026-04-10։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 49 · ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՎԵՐՑՎԱԾ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

Հոդված 248. Վարչական իրավախախտումների կամ հանցագործությունների առարկա չհանդիսացող ապրանքները և դրանց վերաբերյալ փաստաթղթերն արգելանքի վերցնելը

գործել է մինչև 2026-04-10Բացել ARLIS-ում

Հոդված 248. Վարչական իրավախախտումների կամ հանցագործությունների առարկա չհանդիսացող ապրանքները և դրանց վերաբերյալ փաստաթղթերն արգելանքի վերցնելը

1. Մաքսային մարմինը վարչական իրավախախտումների կամ հանցագործությունների առարկա չհանդիսացող ապրանքները և դրանց վերաբերյալ փաստաթղթերն արգելանքի է վերցնում Միության մաքսային օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմքերով։

2. Վարչական իրավախախտումների կամ հանցագործությունների առարկա չհանդիսացող ապրանքները և այդ ապրանքների վերաբերյալ փաստաթղթերն արգելանքի վերցնելու դեպքում կազմվում է արձանագրություն՝ Հանձնաժողովի սահմանած ձևով:

3. Վերցված ապրանքները և այդ ապրանքների վերաբերյալ փաստաթղթերը վերադարձվում են միայն Միության մաքսային օրենսգրքի 381-րդ հոդվածով սահմանված դեպքերում։

4. Մաքսային մարմինների կողմից ապրանքներն ու փաստաթղթերն արգելանքի վերցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն հոդվածով նախատեսված իրավական ակտերով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված՝ մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող ապրանքները վերցնելու կարգի՝ սույն հոդվածում նշված իրավական ակտերին չհակասող դրույթներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։