Հոդված 332. Մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործի քննությանը պատասխանատվության ենթարկվող անձի մասնակցությունը
Հոդված 332. Մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործի քննությանը պատասխանատվության ենթարկվող անձի մասնակցությունը
1. Մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործը քննվում է պատասխանատվության ենթարկվող անձի մասնակցությամբ կամ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված դեպքերում՝ տվյալ անձի բացակայությամբ:
2. Մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործը կարող է քննվել սույն հոդվածի 1-ին մասում նշված անձի բացակայության դեպքում, եթե անձը բացակայում է, և հայտնի չէ նրա գտնվելու վայրը, կամ եթե նա գտնվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմաններից դուրս:
3. Մաքսային կանոնների խախտում կատարած անձի գրավոր դիմումի հիման վրա գործի քննությունը կարող է իրականացվել հեռահաղորդակցության միջոցներով, որի արդյունքներն ամփոփվում են գործի քննությունն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կազմվող արձանագրությամբ: Եթե տեխնիկապես առկա է գործի քննությունը ձայնագրելու հնարավորություն, ապա արձանագրությանը կցվում է նաև ձայնագրությունը:
(332-րդ հոդվածը լրաց. 24.10.24 ՀՕ-386-Ն)
(24.10.24 ՀՕ-386-Ն օրենքն ունի անցումային դրույթ)