ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 58 · ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
Հոդված 319. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից Միության մաքսային օրենսգրքով սահմանված պարտականությունները չկատարելը
Հոդված 319. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից Միության մաքսային օրենսգրքով սահմանված պարտականությունները չկատարելը
1. Մաքսային ներկայացուցիչների կողմից Միության մաքսային օրենսգրքի 405-րդ հոդվածով, ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների կողմից Միության մաքսային օրենսգրքի 414-րդ հոդվածով, մաքսային պահեստների տիրապետողների կողմից Միության մաքսային օրենսգրքի 419-րդ հոդվածով, ազատ պահեստների տիրապետողների կողմից Միության մաքսային օրենսգրքի 424-րդ հոդվածով, անմաքս առևտրի խանութի տիրապետողների կողմից Միության մաքսային օրենսգրքի 429-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը՝
առաջացնում է տուգանք պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երեսուն հազար դրամի չափով: