Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-12-ից մինչև 2026-04-10։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԸԳլուխ 7 · ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԸ

Հոդված 43. Մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքը

գործել է մինչև 2026-04-10Բացել ARLIS-ում

Հոդված 43. Մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքը

1. Մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքը մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարման, մաքսային ուղեկցման, ապրանքների ժամանակավոր պահպանման, հայտարարատուի ներկայացրած դիմումի հիման վրա մաքսային հայտարարագրերի լրացման, ինչպես նաև նախնական որոշումների տրամադրման համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող՝ Միության մաքսային օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով և 47-րդ հոդվածով սահմանված պարտադիր վճար է:

2. Մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի տեսակները և դրույքաչափերը, մաքսային գործառնությունների կատարման համար պետական տուրք վճարողները, հարկվող օբյեկտը, հաշվարկման բազան, վճարելու պարտավորության ծագումը և դադարումը, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի վճարման ժամկետները, դրանց հաշվարկման, վճարման, բռնագանձման և վերադարձման (հաշվանցման) կարգը, ինչպես նաև մաքսային գործառնությունների կատարման համար պետական տուրքի արտոնությունները սահմանվում են «Պետական տուրքի մասին» օրենքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։