ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸԳլուխ 40 · ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 207. Մաքսային հսկողության իրականացման ժամանակ տեխնիկական միջոցների կիրառումը
Հոդված 207. Մաքսային հսկողության իրականացման ժամանակ տեխնիկական միջոցների կիրառումը
1. Մաքսային հսկողության իրականացման ժամանակ տեխնիկական միջոցները կիրառվում են Միության մաքսային օրենսգրքի 342-րդ հոդվածին համապատասխան:
2. Մաքսային հսկողության համար պահանջվող ժամանակահատվածի կրճատման և մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով մաքսային մարմինների կողմից կիրառվող մաքսային հսկողության տեխնիկական միջոցների ցանկը և օգտագործման կարգը սահմանում է Կոմիտեն: