ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ: ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԸԳլուխ 50 · ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 254. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց հաշվառում վարելը և հաշվետվություններ ներկայացնելը
Հոդված 254. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց հաշվառում վարելը և հաշվետվություններ ներկայացնելը
1. Ապրանքների և տնտեսական գործարքների հաշվառումը մաքսային փոխադրողը, ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողը, մաքսային պահեստի տիրապետողը, ազատ պահեստի տիրապետողը, անմաքս առևտրի խանութի տիրապետողը կատարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն։
2. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք հաշվետվությունները ներկայացնում են սույն օրենքին համապատասխան։