Անցնել բովանդակությանը

Հոդված 12. Օրենքի 16-րդ հոդվածում`

գործել է մինչև 2010-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 12. Օրենքի 16-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 16. Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը և գրանցման բաժանումը».

2) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին լիազոր մարմինը եռամսյա ժամկետում տեղեկություններ է հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում:».

3) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետ`

«5. Եթե ապրանքային նշանը գրանցված է երկու կամ ավելի ապրանքների համար, ապա դրա գրանցման գործողության ընթացքում, այդ թվում` սույն օրենքի 28-րդ հոդվածի համաձայն ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու հետ կապված գործընթացի ժամանակ ապրանքային նշանի սեփականատերը կարող է դիմում ներկայացնել լիազոր մարմին` տվյալ գրանցումը երկու կամ ավելի գրանցումների բաժանելու մասին (զատված գրանցումներ)` այդ ապրանքները զատված գրանցումների միջև բաշխելու միջոցով: Այս դեպքում զատված գրանցումները պահպանում են սկզբնական գրանցման գործողության ժամկետը և ապրանքային նշանի առաջնության թվականը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։