Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածում`
Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) «Հայաստանի Հանրապետության արտոնագրային գերատեսչություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշված պետական լիազոր մարմին» բառերով.
2) 1-ին կետում «այն անձը (այսուհետ` մինչև սույն մասի ավարտը` հայտատու)» բառերը փոխարինել «այն անձը, որի անունով (այսուհետ` մինչև սույն օրենքի առաջին մասի ավարտը` հայտատու)» բառերով.
3) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Հայտը կարող է ներկայացվել նաև հայտատուի ներկայացուցչի կամ լիազոր մարմնում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով:».
4) 6-րդ կետի «բ» ենթակետը «նկարագրությունը» բառից հետո լրացնել «, այդ թվում` գույնի և գունային համակցության» բառերով: