Հոդված 21. Օրենքի 50-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով`
Հոդված 21. Օրենքի 50-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով`
«4. Օրենքի 11 հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետով և 28 հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված հիմքերով բողոքները բողոքարկման խորհուրդ կարող են ներկայացվել 2005 թվականի հուլիսի 1-ից:
5. Սույն օրենքի 7 հոդվածի 3-րդ և 12 հոդվածի 3 կետերն ուժի մեջ են մտնում 2005 թվականի հոկտեմբերի 1-ից:
6. Սույն օրենքի 3 հոդվածի 1-ին կետի պահանջների խախտմամբ լիազոր մարմին ներկայացված հայտերով`
ա) փորձաքննությունը շարունակվում է` հաշվի առնելով սույն օրենքով սահմանված դրույթները, եթե այդ հայտերով փորձաքննությունը դեռևս ավարտված չէ կամ փորձաքննության որոշումը գտնվում է վիճարկման փուլում.
բ) լիազոր մարմինը գրանցում է ապրանքային նշանը` հայտատուին գրավոր ծանուցելով օրենքի 3 հոդվածի 1-ին կետի պահանջների մասին, եթե արդեն որոշում է կայացված ապրանքային նշանի գրանցման մասին, և հայտատուն սահմանված կարգով լիազոր մարմին է ներկայացրել տվյալ նշանի գրանցման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:»: