Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում`
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում`
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Ապրանքային նշանը կարող է գրանցվել իրավաբանական անձի անվանումով, անհատ ձեռնարկատիրոջ կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող օտարերկրյա ֆիզիկական անձի անունով:
Լրատվության միջոցների անվանումները որպես ապրանքային նշան կարող են գրանցվել ֆիզիկական անձի անունով, եթե դրանց թողարկումը կամ տպագրումը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում:».
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Ապրանքային նշանի վկայագիրը հաստատում է ապրանքային նշանի գրանցման փաստը, առաջնությունը, ինչպես նաև ապրանքային նշանի վկայագրում նշված ապրանքների համար ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը:»: