Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածում`

գործել է մինչև 2010-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածում`

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը ծագում է դրան իրավական պահպանություն տրամադրելու պահից և պատկանում է դրա սեփականատիրոջը:».

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ կետ`

«4.1. Ապրանքային նշանի սեփականատիրոջ բացառիկ իրավունքի խախտում (ապրանքային նշանի ապօրինի օգտագործում) է համարվում առանց նրա թույլտվության Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական շրջանառության մեջ ապրանքային նշանի կամ դրան շփոթելու աստիճան նման նշանի օգտագործումն այն ապրանքների նկատմամբ, որոնց անհատականացման համար գրանցված է ապրանքային նշանը կամ այդ ապրանքներին նույնատիպ ապրանքների նկատմամբ, այդ թվում` ապրանքային նշանի կամ դրան շփոթելու աստիճան նման նշանի կիրառումը (զետեղումը)`

ա) ապրանքների, պիտակների, այդ ապրանքների փաթեթավորման վրա, եթե այդ ապրանքներն արտադրվում են, վաճառվում են կամ վաճառքի են առաջարկվում, ցուցադրվում են ցուցահանդեսներում կամ տոնավաճառներում կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական շրջանառության մեջ են դրվում այլ եղանակներով կամ պահպանվում (պահեստավորվում) և (կամ) այդ նպատակով տեղափոխվում կամ ներմուծվում են Հայաստանի Հանրապետություն.

բ) ծառայություններ մատուցելիս կամ աշխատանքներ կատարելիս.

գ) ապրանքները քաղաքացիական շրջանառության մեջ դրվելու համար օգտագործվող փաստաթղթերում.

դ) ապրանքների գովազդներում և վաճառքի առաջարկներում.

ե) ինտերնետային կամ հեռահաղորդակցության համաշխարհային համակարգչային այլ ցանցերում, մասնավորապես հասցեագրման ցանկացած միջոցներում, այդ թվում` դոմեն անվանումներում:

Ապրանքները, այդ ապրանքների փաթեթավորումները, պիտակները, որոնց վրա ապրանքային նշաններն օգտագործվում են ապօրինի, համարվում են կեղծ, նմանակված:».

3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6. Եթե արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայի (այսուհետ` Փարիզյան կոնվենցիա) անդամ որևէ երկրում պահպանվող ապրանքային նշանի սեփականատիրոջ գործակալը կամ ներկայացուցիչը առանց նշանի սեփականատիրոջ թույլտվության իր անունից տվյալ նշանի գրանցման հայտ է ներկայացրել կամ այն գրանցել է Հայաստանի Հանրապետությունում, ապա նշանի սեփականատերն իրավունք ունի`

ա) արգելելու նշանի գրանցումը.

բ) պահանջելու չեղյալ ճանաչել նշանի գրանցումը, եթե այն արդեն կատարվել է.

գ) արգելել նշանի օգտագործումը գործակալի կամ ներկայացուցչի կողմից, եթե ինքն այդպիսի օգտագործման թույլտվություն չի տվել:

Սույն կետի «ա» ենթակետի համաձայն` նշանի սեփականատերն իր իրավունքից կարող է օգտվել հայտի քննարկման ընթացքում, մինչև նշանի պետական գրանցումը` համապատասխան դիմումը լիազոր մարմին ներկայացնելու միջոցով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։