Անցնել բովանդակությանը

Հոդված 17. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

գործել է մինչև 2010-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 17. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 28.

Ապրանքային նշանի իրավական պահպանության տրամադրումն անվավեր ճանաչելը

1. Ապրանքային նշանի գրանցումը կամ նշանի միջազգային գրանցման հիման վրա Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանության տրամադրումը կարող է վիճարկվել և ճանաչվել անվավեր`

ա) ամբողջովին կամ մասնակիորեն` իրավական պահպանության ամբողջ ժամկետի ընթացքում, եթե այն տրամադրվել է սույն օրենքի 11 հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ կամ ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունները պաշտոնական տեղեկագրում հրապարակելու օրվանից 5 տարվա ընթացքում, եթե իրավական պահպանությունը տրամադրվել է սույն օրենքի 12 հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ.

բ) ամբողջովին` իրավական պահպանության ամբողջ ժամկետի ընթացքում, եթե այն տրամադրվել է սույն օրենքի 3 հոդվածի 1-ին կետի խախտմամբ.

գ) ամբողջովին` իրավական պահպանության ամբողջ ժամկետի ընթացքում, եթե այն տրամադրվել է Փարիզյան կոնվենցիայի մասնակից որևէ պետությունում տվյալ նշանի սեփականատերը հանդիսացող անձի գործակալի կամ ներկայացուցչի անունով` առանց տվյալ անձի թույլտվության:

2. Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանի հանրահայտ ճանաչումը կարող է վիճարկվել և ճանաչվել անվավեր ամբողջովին կամ մասնակիորեն, դրա իրավական պահպանության ընթացքում, եթե այն հակասում է սույն օրենքի 21.1 հոդվածի պահանջներին:

3. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված ժամկետներում և հիմքերով բողոքը բողոքարկման խորհուրդ կարող է ներկայացնել ցանկացած անձ:

Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված ժամկետներում և հիմքերով բողոքը բողոքարկման խորհուրդ կարող է ներկայացնել Փարիզյան կոնվենցիայի մասնակից որևէ պետությունում տվյալ նշանի սեփականատերը հանդիսացող անձը:

Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հիմքով և ժամկետում ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու դեմ բողոքը բողոքարկման խորհուրդ կարող է ներկայացնել ցանկացած անձ:

Սույն կետի համաձայն ներկայացված բողոքներին վերաբերող բողոքարկման խորհրդի ընդունած ցանկացած որոշում կարող է վիճարկվել դատական կարգով` այդ որոշումն ընդունելու օրվանից 6-ամսյա ժամկետում:

4. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն ապրանքային նշանի գրանցումն ամբողջովին կամ մասնակիորեն կարող է ճանաչվել անվավեր նաև լիազոր մարմնի նախաձեռնությամբ` իր սահմանած կարգով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։