Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածում`
Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածում`
1) 2-րդ կետից հանել «երկու ամսվա ընթացքում» բառերը.
2) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ` «Այս դեպքում նշանի առաջնությունը սահմանվում է լրացուցիչ նյութերի ստացման թվականով, եթե նոր հայտը ներկայացվել է այդ թվականից հետո երեք ամսվա ընթացքում և դրա ներկայացման թվականի դրությամբ սկզբնական հայտը հետ կանչված չէ:».
3) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետ`
«8. Եթե նշանի գրանցումը խնդրարկվում է երկու կամ ավելի ապրանքների համար, ապա մինչև նշանի գրանցման մասին փորձաքննության որոշման ընդունումը, ինչպես նաև սույն օրենքի 13 հոդվածի համաձայն փորձաքննության որոշման բողոքարկման ընթացքում հայտատուն կարող է դիմում ներկայացնել տվյալ հայտը երկու կամ ավելի հայտերի բաժանելու մասին (զատված հայտեր)` այդ ապրանքները զատված հայտերի միջև բաշխելու միջոցով: Այս դեպքում զատված հայտերը պահպանում են սկզբնական հայտի ներկայացման թվականը և նշանի խնդրարկված առաջնության թվականը:»: