Անցնել բովանդակությանը

Հոդված 15. Օրենքի 22-րդ հոդվածում`

գործել է մինչև 2010-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 15. Օրենքի 22-րդ հոդվածում`

1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Ապրանքային նշանի գրանցման գործողությունը կարող է ցանկացած անձի դիմումի հիման վրա, բողոքարկման խորհրդի որոշմամբ, դադարեցվել վաղաժամկետ բոլոր ապրանքների, որոնց համար այն գրանցված է, կամ դրանց մի մասի նկատմամբ, եթե ապրանքային նշանի գրանցման թվականից հաշված 3 տարվա ընթացքում կամ դիմումն ավելի ուշ ներկայացնելու դեպքում` դրան անմիջականորեն նախորդող 3 տարվա ընթացքում այն անընդհատորեն (ընդհանրապես) չի օգտագործվել ապրանքային նշանի սեփականատիրոջ կամ սույն օրենքի 26 հոդվածի համաձայն` լիցենզային պայմանագրով այդ իրավունքն ունեցող անձի կողմից: Ապրանքային նշանի օգտագործման ապացույցները ներկայացնում է դրա սեփականատերը կամ լիցենզային պայմանագրով տվյալ նշանի օգտագործման իրավունք ունեցող անձը:

Բողոքարկման խորհրդի որոշումը կարող է վիճարկվել դատարանում այն ընդունելու օրվանից վեցամսյա ժամկետում:».

2) 5-րդ կետի «Ապրանքային նշանի» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված հիմքերով ապրանքային նշանի» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։