Անցնել բովանդակությանը

Հոդված 18. Օրենքի 29-րդ հոդվածում`

գործել է մինչև 2010-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 18. Օրենքի 29-րդ հոդվածում`

1) վերնագրի «կրկնական գրանցումը» բառերը փոխարինել «իրավական պահպանության դադարեցումը» բառերով.

2) 1-ին կետի «գ» ենթակետից հանել «դատարանի որոշմամբ» բառերը.

3) 1-ին կետի «է» ենթակետը «եթե» բառից հետո լրացնել «տեղանվան գրանցման օրվանից մեկ տարվա ընթացքում» բառերով.

4) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ և 1.2-րդ կետեր`

«1.1. Ապրանքային նշանի իրավական պահպանությունը դադարեցվում է, եթե`

ա) սույն հոդվածի 1-ին կետի համաձայն չեղյալ է հայտարարվել ապրանքային նշանի գրանցումը.

բ) սույն օրենքի 28-րդ հոդվածի համաձայն անվավեր է ճանաչվել ապրանքային նշանին իրավական պահպանության տրամադրումը:

1.2. Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի իրավական պահպանությունը դադարեցվում է սույն հոդվածի 1-ի կետի «բ»-«է» ենթակետերով սահմանված հիմքերով, ինչպես նաև սույն օրենքի 28 հոդվածի 2-րդ կետի համաձայն ապրանքային նշանի` Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչումն անվավեր ճանաչելու դեպքում:

Հանրահայտ ապրանքային նշանի իրավական պահպանությունը կարող է դադարեցվել նաև բողոքարկման խորհրդի որոշման համաձայն` ապրանքային նշանը հանրահայտ ճանաչելու համար անհրաժեշտ պայմանները վերանալու դեպքում: Նշված բողոքը բողոքարկման խորհուրդ կարող է ներկայացնել ցանկացած անձ:».

5) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։