Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածում`

գործել է մինչև 2010-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածում`

1) 1-ին կետի «ա» ենթակետը «Գրանցման ներկայացված» բառերից հետո լրացնել «(եթե դրանց հայտերը հետ կանչված կամ մերժված չեն)» բառերով.

2) 1-ին կետի «բ» ենթակետը «առանց գրանցման պահպանվող`» բառերից հետո լրացնել «ավելի վաղ առաջնությամբ`» բառերով.

3) 1-ին կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«գ) նույն կամ նույնատիպ ապրանքների համար սույն օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում պահպանվող հանրահայտ ճանաչված այլ անձանց ապրանքային նշաններին.».

4) 1-ին կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«դ) Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ապրանքի ծագման տեղանվանը կամ աշխարհագրական նշումին, բացառությամբ այն դեպքերի, երբ, որպես չպահպանվող տարր, դրանք ներառված են դրանց օգտագործման իրավունք ունեցող անձանց անունով գրանցված ապրանքային նշանի մեջ.».

5) 1-ին կետի «ե» ենթակետը «սահմանված կարգով գրանցված հավաստագրային» բառերից հետո լրացնել «կոլեկտիվ կամ երաշխիքային» բառերով.

6) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով`

«զ) Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ֆիրմային անվանումներին (կամ դրանց տարբերակող նշանակության անվանը), եթե դրանց նկատմամբ իրավունքը ծագել է մինչև նույնատիպ ապրանքների համար գրանցման ներկայացված ապրանքային նշանի առաջնության թվականը:

Նույն կամ նույնատիպ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ֆիրմային անվանմանը շփոթելու աստիճան նման ապրանքային նշանը կարող է գրանցվել միայն տվյալ ֆիրմային անվանման իրավատիրոջ (իրավաբանական անձի) համաձայնությամբ:».

7) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի «ա» ենթակետը.

8) 2-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«գ) հայտի ներկայացման թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գիտության, գրականության, արվեստի հայտնի ստեղծագործությունների անվանումները կամ դրանցից մեջբերումներն ու հատվածները (ֆրագմենտները), դրանց հերոսներին` առանց դրանց նկատմամբ հեղինակային իրավունքի իրավատիրոջ համաձայնության, եթե այդ իրավունքները ձեռք են բերվել մինչև տվյալ ապրանքային նշանի առաջնության թվականը:

Սույն կետը չի տարածվում այն ստեղծագործությունների անվանումների կամ դրանցից կատարված մեջբերումների կամ դրանց հերոսների նկատմամբ, որոնք բացառապես իրենցից ներկայացնում են աշխարհագրական նշում:».

9) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Սույն հոդվածի 1-ին կետի «ա», «բ» կամ «գ» ենթակետում նշված ապրանքային նշանի սեփականատիրոջ համաձայնությունը կարող է հիմք հանդիսանալ տվյալ ապրանքային նշանին շփոթելու աստիճան նման նշանի գրանցման համար` լիազոր մարմնի սահմանած կարգով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։