Անցնել բովանդակությանը

Հոդված 15. Օրենսգրքի 25-րդ հոդվածում`

գործել է մինչև 2011-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 15. Օրենսգրքի 25-րդ հոդվածում`

ա) 1-ին կետի 1-4-րդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն իրենց նախընտրական քարոզչությունը ֆինանսավորելու, ինչպես նաև սույն օրենսգրքով սահմանված ընտրական գրավը մուծելու նպատակով իրավունք ունեն ձևավորելու նախընտրական հիմնադրամ։ Ազգային ժողովի՝ միայն համամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները նախընտրական հիմնադրամ ձևավորել չեն կարող: Հանրապետության Նախագահի թեկնածուների, կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամի միջոցները հավաքվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում, իսկ մյուս թեկնածուներինը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած, Հայաստանի Հանրապետության տարածքում մասնաճյուղեր ունեցող որևէ առևտրային բանկում: Նախընտրական հիմնադրամ ձևավորելու նպատակով առաջադրված թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին համապատասխան ընտրական հանձնաժողովների կողմից առաջադրման համար պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո` մեկօրյա ժամկետում, տրվում է առաջադրման փաստը հավաստող տեղեկանք, որի հիման վրա և թեկնածուների կամ նրանց լիազոր ներկայացուցիչների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրավոր դիմումների, իսկ գրանցված թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար, միայն գրավոր դիմումների համաձայն, բանկերը բացում են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ:».

բ) 4-րդ կետի երկրորդ նախադասությունը «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «թեկնածուների ու կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) չգրանցման դեպքում և» բառերով, իսկ «հետո» բառից հետո` «, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի» բառերով.

գ) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Թեկնածուները և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները, ոչ ուշ, քան ընտրությունների ավարտից 6 օր հետո, իրենց գրանցած ընտրական հանձնաժողովներին ներկայացնում են հայտարարագիր՝ իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ։ Հայտարարագրի ձևը և այն ներկայացնելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Հայտարարագրում նշվում են`

1) նախընտրական հիմնադրամ կատարված բոլոր մուծումների ժամանակագրությունը, դրանց կատարողների անունը, ազգանունը, հաշվառման հասցեն, մուծված գումարի չափը.

2) կատարված ծախսերը, դրանց կատարման ժամկետը, ծախսերի կատարումը հաստատող փաստաթղթերի տվյալները.

3) հիմնադրամում մնացած գումարի չափը (այդպիսին լինելու դեպքում):

Գրանցված ընտրական հանձնաժողովները հայտարարագրերն ստանալուց հետո՝ 3 օրվա ընթացքում, դրանք ուղարկում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն։ Հայաստանի Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների ներկայացրած հայտարարագրերը 3-օրյա ժամկետում տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում, իսկ մյուս թեկնածուների հայտարարագրերի պատճենները կարող են տրամադրվել վստահված անձանց, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, դիտորդներին:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։