Անցնել բովանդակությանը

Հոդված 68. Օրենսգրքի 112-րդ հոդվածում`

գործել է մինչև 2011-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 68. Օրենսգրքի 112-րդ հոդվածում`

ա) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Պատգամավորության թեկնածուն և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակներ առաջադրած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) ընտրական գրավը վճարելու համար կարող է օգտագործել նախընտրական հիմնադրամի միջոցները:».

բ) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Թեկնածուն իրավունք ունի իր հիմնադրամում մուծում կատարելու Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով, կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքում ընդգրկված յուրաքանչյուր կուսակցություն` համապատասխանաբար կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի հիմնադրամում` նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով:».

գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետ.

«6. Ընտրությունից հետո նախընտրական հիմնադրամում մնացած միջոցներն օգտագործվում են սույն օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։