Անցնել բովանդակությանը

Հոդված 47. Օրենսգրքի 73-րդ հոդվածում՝

գործել է մինչև 2011-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 47. Օրենսգրքի 73-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

բ) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցման համար ներկայացված փաստաթղթերում անճշտությունների կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ ժամանակ է տալիս նշված անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում գրանցումը մերժվում է:».

գ) 2-րդ կետը «փոխանցվում է պետական բյուջե» բառերից հետո լրացնել «, բացառությամբ, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերում անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու սահմանված 48 ժամվա ընթացքում թեկնածուն դիմել է գրավը հետ ստանալու պահանջով» բառերով.

դ) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի նախընտրական հիմնադրամում առկա գումարները թեկնածուի գրանցումը մերժելու պահից հետո` երեք ամսվա ընթացքում, կարող են ծախսվել բարեգործական նպատակներով, որից հետո մնացած գումարները փոխանցվում են պետական բյուջե:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։