Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-րդ հոդվածով.
Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-րդ հոդվածով.
«Հոդված 14.1 . Ընտրողների լրացուցիչ ցուցակները
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքով սահմանված կարգով կազմում է ընտրողների լրացուցիչ ցուցակ:
2. Տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվում են սույն օրենսգրքի 14 հոդվածի 6-րդ կետի համաձայն դատարանի վճիռներ ներկայացրած քաղաքացիները:
3. Ընտրողների լրացուցիչ ցուցակները կազմվում են սույն օրենսգրքի 11 հոդվածով սահմանված՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներին քվեարկության համար տրվող ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան` ավելացնելով մեկ սյունակ՝ անձին ընտրողների ցուցակում ընդգրկելու մասին դատարանի վճռի համարը, ամսաթիվը, ամիսը և տարեթիվը նշելու համար:
4. Ընտրողների լրացուցիչ ցուցակների յուրաքանչյուր էջ ստորագրում և կնքում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, իսկ քվեարկությունից հետո՝ ցուցակի վերջում, հանձնաժողովի նախագահը նշում է լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը: Քաղաքացուն ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը կցվում են լրացուցիչ ցուցակին:»։