Հոդված 37. Օրենսգրքի 50-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 37. Օրենսգրքի 50-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 50. Քվեարկության նախապատրաստումը
1. Քվեարկությունը նախապատրաստում են տեղամասային ընտրական հանձնաժողովները։
2. Քվեաթերթիկները և կնիքի փաթեթը պահվում են քվեարկության սենյակում գտնվող հատուկ չհրկիզվող պահարանում։
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը պարտավոր է քվեարկության ընթացքում ապահովել սույն օրենսգրքով նախատեսված պահանջների կատարումը և անհրաժեշտ կարգ ու կանոն հաստատել տեղամասային կենտրոնում։
4. Ընտրողների գրանցման, ընտրողներին քվեաթերթիկներ հատկացնելու և դրանք կնքելու համար տեղամասային կենտրոններում պետք է տեղադրված լինեն աշխատանքային սեղաններ:
5. Քվեատուփը, հանձնաժողովի անդամների աշխատասեղանները տեղադրվում են տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց համար տեսանելի տեղում:
6. Տեղամասային կենտրոնում կամ կենտրոնի մուտքի մոտ պետք է փակցված լինեն քվեաթերթիկների նմուշները:
7. Քվեարկության օրը տեղամասային կենտրոնում՝ տեսանելի տեղում, պետք է փակցված լինեն նաև Հանրապետության Նախագահի թեկնածուների լուսանկարները և նրանց համառոտ կենսագրությունները պարունակող պաստառ, Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում՝ քվեարկվող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները:»։