Հոդված 38. Օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 38. Օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Քվեարկության օրը՝ ժամը 7.00-ին, տեղամասային ընտրական հանձնաժողովը, տեղամասային կենտրոնում կայացած իր նիստում վիճակահանությամբ որոշում է ընտրողների գրանցումն իրականացնող անդամներին՝ յուրաքանչյուր 1000 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամ, քվեաթերթիկներ հատկացնող, քվեաթերթիկների կնքման և քվեատուփի համար պատասխանատու մեկական անդամի: Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վիճակահանությանը չեն մասնակցում։ Նրանք փոխարինում են հանձնաժողովի մյուս անդամներին նրանց բացակայության ընթացքում:
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների և քվեարկությանը ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ բացում է չհրկիզվող պահարանը, հանում է քվեաթերթիկները և փաթեթավորված կնիքը, բացում է փաթեթավորված կնիքը, գործավարության մատյանում կնիք դնելով՝ հայտարարում է կնիքի համարը: Ստուգում է քվեատուփի դատարկ լինելը, փակում և կնքում է քվեատուփը, ընտրողների ցուցակները հանձնում է ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամներին, քվեաթերթիկները՝ հարյուրական փաթեթով` քվեաթերթիկներ հատկացնող անդամին, ընտրական տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի (տների) հասցեները և կնիքը՝ քվեաթերթիկները կնքող անդամին: Վերոհիշյալ բոլոր գործողությունների մասին տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը համապատասխան գրառում է կատարում գործավարության մատյանում, որից հետո ընտրական տեղամասը հայտարարում է բացված:»։