Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Քաղաքացիներին ընտրողների ցուցակում ընդգրկելը

գործել է մինչև 2011-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 10. Քաղաքացիներին ընտրողների ցուցակում ընդգրկելը

1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակում ընդգրկվում են սույն օրենսգրքի 2 հոդվածի համաձայն ընտրելու իրավունք ունեցող անձինք:

2. Նույն անձը կարող է ընդգրկվել միայն մեկ համայնքի ընտրողների ցուցակում և միայն մեկ անգամ:

3. Համայնքի ընտրողների ցուցակում ընդգրկվում են ընտրելու իրավունք ունեցող, տվյալ համայնքում հաշվառված բոլոր քաղաքացիները, ինչպես նաև այդ համայնքում ժամանակավորապես կամ մշտապես բնակվող և հաշվառում չունեցող, իսկ համապետական ընտրությունների դեպքում նաև այլ համայնքում հաշվառված այն քաղաքացիները, ովքեր քվեարկության օրվանից առնվազն 5 օր առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով լիազոր մարմին կամ նրա ստորաբաժանմանը ներկայացնում են ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հայտ: Այլ համայնքի հաշվառում ունեցող քաղաքացիները ներկայացնում են նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևի տեղեկանք՝ հաշվառման վայրի ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին: Հաշվառում չունեցող քաղաքացիներն ընտրողների ցուցակում ընդգրկվում են բնակության վայրի մասին տեղեկանքի հիման վրա:

4. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կազմվող ընտրողների ցուցակներում ընդհանուր հիմունքներով ընդգրկվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

5. Ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողները (քաղաքացիները) ծառայությունից օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր արձակված լինելու դեպքում իրենց մշտական բնակության վայրերում կարող են ընդգրկվել ընտրողների ցուցակում սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով, ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին հայտ ներկայացնելու դեպքում:

6. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կազմվող ընտրողների ցուցակում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ընդգրկվում են ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր բնակվում կամ գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:

7. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրողների ցուցակում գրանցվելու հայտով կարող է դիմել իր բնակվելու կամ գտնվելու վայրին մոտ գտնվող պետությունում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն:

8. Համապետական ընտրությունների ժամանակ ժամկետային զինծառայողները, զորամասերի տեղակայման տարածքում բնակվող զինծառայողները և նրանց ընտանիքների՝ ընտրելու իրավունք ունեցող անդամները, վարժական հավաքներ անցնող քաղաքացիները ընդգրկվում են համապատասխան զորամասի ընտրողների ցուցակում:

9. Համապետական ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առնվազն 45 օր առաջ, զինվորական մասերի ղեկավարները համապատասխան համայնքի և լիազոր մարմնի ղեկավարին ու ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնում են զինվորական մասերում հաշվառված ընտրողների թիվը:

10. Զորամասի տարածքից դուրս բնակվող զինծառայողներն ընտրողների ցուցակում ընդգրկվում են ընդհանուր հիմունքներով:

11. Կալանքի տակ գտնվող ընտրողների ցուցակները կազմում է տվյալ հիմնարկների ղեկավարը՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի մասնակցությամբ, քվեարկությունից 3 օր առաջ: Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում կալանքի տակ գտնվող ընտրողների ցուցակում ընդգրկվում են միայն տվյալ ընտրատարածքի համայնքներում հաշվառում ունեցող քաղաքացիները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։