Հոդված 2. Օրենսգրքի 7-րդ հոդվածում՝
Հոդված 2. Օրենսգրքի 7-րդ հոդվածում՝
ա) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկության նախորդ օրը կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների գրանցամատյանում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը:».
բ) 6-րդ կետի երրորդ և չորրորդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապետական ընտրությունների ժամանակ (համապետական են համարվում Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունները) քվեարկության օրը` ժամը 9.00-ին, տեղեկություններ է հրապարակում ընտրությունների ընթացքի մասին, իսկ ժամը 12.00-ից սկսած` մինչև ժամը 21.00-ն, երեքժամյա պարբերականությամբ հրապարակում է տեղեկություններ մինչև նախորդ ժամն ընտրություններին մասնակցած ընտրողների թվի, ինչպես նաև ստացված դիմում-բողոքների վերաբերյալ:».
գ) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Սույն հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքերում կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվյալները հրապարակում է Հայաստանի հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների միջոցով:»: