Հոդված 20. Օրենսգրքի 31-րդ հոդվածում՝
Հոդված 20. Օրենսգրքի 31-րդ հոդվածում՝
ա) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ Ազգային ժողովի` մեծամասնական ընտրատարածքների կազմավորման մասին որոշմամբ:».
բ) 3-րդ կետը «օրվանից» բառից հետո լրացնել «առնվազն» բառով, իսկ երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 4- 6-րդ կետեր.
«4. Եթե ընտրատարածքն ընդգրկում է տարբեր մարզերի համայնքներ, ապա այդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կազմակերպում և անցկացնում է ընտրատարածքի միայն այն համայնքների ընտրությունները, որոնք գտնվում են այն մարզի տարածքում, որտեղ տեղակայված է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը:
5. Ընտրատարածքի՝ այլ մարզի տարածքում գտնվող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կազմակերպում և անցկացնում է այդ մարզի տարածքում տեղակայված այն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, որն ավելի մոտ է գտնվում այդ համայնքներին: Այդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները որոշում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից առնվազն 65 օր առաջ:
6. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին անհատույց ապահովում են համապատասխան աշխատանքային տարածքներով, աջակցում հանձնաժողովներին՝ նրանց բնականոն աշխատանքային գործունեությունն ապահովելու համար:»: