Անցնել բովանդակությանը

Հոդված 22. Օրենսգրքի 33-րդ հոդվածում`

գործել է մինչև 2011-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 22. Օրենսգրքի 33-րդ հոդվածում`

ա) 3-րդ կետը լրացնել «Սույն օրենսգրքով սահմանված կարգով նշանակված վճռաբեկ դատարանի դատավորները գործում են հասարակական հիմունքներով:» նախադասությամբ.

բ) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Ընտրական հանձնաժողովների անդամների վարձատրությունը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի և հանձնաժողովի անդամների վարձատրությունը կատարվում է «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնական դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, հանձնաժողովի քարտուղարը, իսկ համապետական ընտրությունների ժամանակահատվածում նաև հանձնաժողովի անդամները վարձատրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով: Համապետական ընտրությունների ժամանակահատվածում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և քարտուղարը վարձատրվում են համապատասխանաբար կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի վարձատրության 50 տոկոսի չափով, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված կարգով նշանակված ընդհանուր իրավասության դատարանների դատավորների, որոնք գործում են հասարակական հիմունքներով:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և հանձնաժողովի քարտուղարը ընտրությունների ժամանակահատվածում վարձատրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով: Ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձը նրանց հիմնական աշխատավայրերում պահպանվում է:»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։